Հայաստանի Մ-21 հավաքականը սկսել է նախապատրաստվել
Հայաստանի Մ-21 հավաքականը օգոստոսի 27-ից կսկսի նախապատրաստությունը ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի հերթական հանդիպումներին։
Մեր երիտասարդական հավաքականն օգոստոսի 27-ից կանցկացնի ամենօրյա մարզումներ: Օգոստոսի 30-ին թիմը կսկսի մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են Հայաստանի Մ-21 հավաքական։
Դարպասապահներ
- Արման Ներսեսյան — ԲԿՄԱ
- Լյովա Կարապետյան — Շիրակ
- Հարություն Մելքոնյան — ԲԿՄԱ
Պաշտպաններ
- Երջանիկ Ղուբասարյան — «Լյունեբուրգ» (Գերմանիա)
- Սերգեյ Կոչկանյան — «Ռոստով» (Ռուսաստան)
- Վոլոդյա Սամսոնյան — ԲԿՄԱ
- Արման Ղազարյան — ԲԿՄԱ
Էրիկ Փիլոյան — ԲԿՄԱ - Ստյոպա Մկրտչյան — ԲԿՄԱ
- Կարեն Մուրադյան — ԲԿՄԱ
- Պետրոս Մանուկյան — ԲԿՄԱ
- Արսեն Գալստյան — ԲԿՄԱ
- Տիգրան Այունց — «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
- Սերգեյ Մկրտչյան — «Ուրարտու»
- Նարեկ Աղասարյան — «Ուրարտու»
- Նարեկ Գրիգորյան — «Ուրարտու»
- Մարտին Գրիգորյան — ԲԿՄԱ
- Միքայել Միրզոյան — ԲԿՄԱ
- Արամ Խամոյան — ԲԿՄԱ
- Արթուր Սերոբյան — ԲԿՄԱ
- Նարեկ Ալավերդյան — ԲԿՄԱ
- Կարեն Նալբանդյան — «Նորավանք»
Հարձակվողներ
- Սերոժ Թիթիզյան — ԲԿՄԱ
- Միսակ Հակոբյան — ԲԿՄԱ
- Գրենիկ Պետրոսյան — ԲԿՄԱ
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականը ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի շրջանակներում սեպտեմբերի 2-ին Երևանում ուժերը կչափի Ֆարերյան կղզիների, իսկ սեպտեմբերի 7-ին՝ արտագնա խաղում Ուկրաինայի հավաքականի հետ։