Գյումրու նոր մարզահամալիրի կառուցման աշխատանքները շարունակվում են

Գյումրու նոր մարզահամալիրի կառուցման աշխատանքները շարունակվում են

Գյումրիում շարունակվում են Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցման աշխատանքները: Հերթական այցն են շինհրապարակ կատարել Գյումրու հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանը, Գյումրու համայնքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանն ու Շիրակի մարզի սպորտի ու մշակույթի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը` ծանոթանալու ընթացիկ ու արդեն արված աշխատանքներին:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5 միլիարդ 600 միլիոն դրամ: Մարզահամալիրի համար հատկացվել է մոտ 11 հա տարածք Մուշ և Անի թաղամասերի մեջտեղում: Նախատեսում են մարզական նոր կառույցը շահագործման հանձնել չորս տարուց:

wp-apeth