Հայաստանի հավաքականը մեկնեց Հյուսիսային Մակեդոնիա
Օգոստոսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային թռիչքով մեկնեց Սկոպյե, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան հանդիպումը։ Թիմին արդեն այսօր Հյուսիսային Մակեդոնիայում կմիանան Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան վաղը, իսկ Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։
Դարպասապահներ
- Դավիթ Յուրչենկո — «Ալաշկերտ»
- Անատոլի Այվազով — «Ուրարտու»
- Արսեն Բեգլարյան — «Ուրարտու»
Պաշտպաններ
- Կամո Հովհաննիսյան — «Կայրաթ» (Ղազախստան)
- Արման Հովհաննիսյան — «Փյունիկ»
- Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»
- Հրայր Մկոյան — «Արարատ»
- Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
- Տիգրան Բարսեղյան — «Աստանա» (Ղազախստան)
- Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)
- Սոլոմոն Իմե Ուդո — «Ատիրաու» (Ղազախստան)
- Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
- Դավիդ Դավիդյան — «Խիմկի» (Ռուսաստան)
- Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»
- Վբեյմար Անգուլո — «Արարատ-Արմենիա»
- Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»
- Էրիկ Վարդանյան — «Փյունիկ»
Հարձակվողներ
- Ալեքսանդր Կարապետյան — «Նոա»