Aimchess US Rapid․ Արոնյանը երրորդն է, Կարլսենը՝ մրցաշարի հաղթող
Aimchess US Rapid․ Արոնյանը երրորդն է, Կարլսենը՝ մրցաշարի հաղթող: Մրցաշարի կիսաեզրափակչում Ալիրեզա Ֆիրուջան հրաժարվեց մասնակցել երրորդ տեղի համար մրցախաղին, այդպիսով երրորդ տեղը զբաղեցրեց Արոնյանը, փոխանցում է armsport-ը։
Իսկ ահա մրցաշարի հաղթող դարձավ Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ով եզրափակիչում մրցեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևի հետ և երկու մրցախաղերում էլ հաղթեց 2,5։1,5 հաշվով։
Նշենք Aimchess US Rapid մրցաշարը Meltwater Champions Chess Tour-ի վերջին փուլն էր։ Բոլոր փուլերի ընդհանուր արդյունքով 8 ուժեղագույները սեպտեմբերին Օսլոյում կպայքարեն Grand Final-ի հաղթողի կոչման համար։ Grand Final-ին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը։