Հայաստանն Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև գեղասահքում
Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում ավարտվել է գեղասահքի Nebelhorn Tropy 2021 վարկանշային մրցաշարը։ Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը նվաճել է Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր՝ 16 տարվա ընդմիջումից հետո:
Օբերստդորֆ քաղաքում մրցաշարին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Հայաստանը ներկայացրել է նաև մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը, որը հաջող ելույթներից հետո զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։
Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգը Nebelhorn trophy 2021 մրցաշարի կարճ ծրագրում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ ռիթմիկ պարերում գրանցել են 4-րդ արդյունքը: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել են 1-4-րդ տեղ գրաված զույգերը:
Այսպիսով, Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացված գեղասահքի Nebelhorn Trophy 2021 օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 2 ծրագրերի արդյունքում վաստակել են 173.03 միավոր և գրավել չորրորդ տեղը: