Կարեն Ավագյանը դարձել է Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն: Ֆինլանդիայի Ռովանիեմ քաղաքում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 89 կգ քաշային կարգում Ավագյանը մեկ մոտեցմամբ պոկեց 165 կգ և նվաճեց փոքր ոսկի, այնուհետ հրեց 195 կգ (կրկին փոքր ոսկե մեդալ): Երկամարտի 360 կգ քաշով Ավագյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: Նախօրեին Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն էր դարձել Լիանա Գյուրջյանը, ով երկամարտում գրանցել էր 213 կգ արդյունք: