Գյումրին եզրափակիչ փուլին կներկայանա երկու թիմով
Գյումրու համայնքապետարանի շախմատի մարզադպրոցում կայացել է ՀՀ դպրոցականների շախմատի 15–րդ օլիմպիադայի Շիրակի մարզային փուլը։ Մրցանակային եռյակում տեղ են զբաղեցրել՝ Գյումրու «Ֆոտոն» վարժարանի (1), Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի (2) եւ Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի (3) թիմերը:
Հաղթող և մրցանակակիր դարձած թիմերը պարգևատրվել են ՀՀ Շիրակի մարզպետարանի պատվոգրերով և գավաթով, ինչպես նաև Շիրակի մարզի շախմատի ֆեդերացիայի մեդալներով։ Մրցումներին մասնակից բոլոր 8 թիմերին հուշանվերներ են հանձնել ՀԲԸՄ-ի ներկայացուցիչները։ Երևանում կայանալիք շախմատի օլիմպիադայի հանրապետական եզրափակիչ փուլին Շիրակի մարզը կներկայացնեն Գյումրու «Ֆոտոն» վարժարանի և Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմերը: