Մարմնարմարզության թիմը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Մարմնարմարզության թիմը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնել է Ճապոնիա, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը: Հայաստանի ընտրանին 2021 թվականի աշխարհի առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով` Վահագն Դավթյան, Հարություն Մերդինյան, Գագիկ Խաչիկյանը: Ընտրանու մարզիչը կլինի Հայկ Նազարյանը:

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին և կեզրափակվի 24-ին: Ճապոնիայում նախատեսված  սպորտային և գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունները կանցկացվեն հանդիսականների ներկայությամբ: Որոշումը համատեղ կայացրել են մարզաձևի միջազգային և առաջնությունների  կազմկոմիտեները:

wp-apeth