Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ երկյակը հաղթող ճանաչվեց

Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ երկյակը հաղթող ճանաչվեց

«Բուդապեշտի գավաթ» անվանումով գեղասահքի միջազգային մրցաշարում հուսադրող մրցելույթ ունեցավ Հայաստանի պարային զույգը:

Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ երկյակը ինը մրցակիցների պայքարում, կարճ և կամավոր ծրագրերի ընդհանուր գումարով  վաստակեց 181,05  միավոր և հաղթող ճանաչվեց:

Հայաստանի պատվիրակների հետ սուր մրցակցություն ծավալեց Լիտվայի երկյակը, որը 181,01 միավորով ճանաչվեց երկրորդը: Առաջին եռյակը եզրափակեցին ռուսները ՝   174,90 միավոր:

Ընդամենը մեկ ամսում, բուդապեշտյան նվաճումը Հայաստանի երկյակի համար երկրորդն է՝  վարկանիշային մրցաշարում օլիմպիական ուղեգրի  արժանանալուց հետո:

wp-apeth