Դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը՝ Գյումրիում

Դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը՝ Գյումրիում

Գյումրիում շարունակվում է դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի մրցումները:

Օլիմպիադան անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի շախմատի ակադեմիայի, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ: Մրցումները մեկնարկել էին դեռևս գարնանը՝ ներդպրոցական փուլով, որին հաջորդել են օլիմպիադայի ծրագրով նախատեսված համայնքային-տարածաշրջանային ու մարզային փուլերի մրցումները։

Արդյունքների ամփոփմամբ ընտրվել են լավագույնները, որոնք մասնակցելու են եզրափակիչ փուլին: Մրցաշարը բաղկացած է 15 տուրից: Օլիմպիադային մասնակցում են Երևանի, մարզերի, Արցախի 16 թիմեր.

  • Երևան՝ «Էլիտա» հեղինակային միջազգային դպրոց, թիվ 11 հիմնական դպրոց, թիվ 181 հիմնական դպրոց,
  • Լոռի՝ Սպիտակի թիվ 1 հիմնական դպրոց, Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոց,
  • Շիրակ՝ «Ֆոտոն» վարժարան, Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց,
  • Տավուշ՝ Աչաջուրի միջն. դպրոց,
  • Սյունիք՝ Գորիսի թիվ 1 դպրոց,
  • Արմավիր՝ Էջմիածնի թիվ 12 դպրոց,
  • Արարատ՝ Մասիսի թիվ 3 հիմնական դպրոց,
  • Կոտայք՝ Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց,
  • Արագածոտն՝ Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոց,
  • Գեղարքունիք՝ ‹‹Վարդենիք›› կրթահամալիր,
  • Վայոց ձոր՝ Վայքի հիմնական դպրոց,
  • Արցախ՝ Հաթերքի միջնակարգ դպրոց։

wp-apeth