Դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը՝ Գյումրիում
Գյումրիում շարունակվում է դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի մրցումները:
Օլիմպիադան անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի շախմատի ակադեմիայի, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ: Մրցումները մեկնարկել էին դեռևս գարնանը՝ ներդպրոցական փուլով, որին հաջորդել են օլիմպիադայի ծրագրով նախատեսված համայնքային-տարածաշրջանային ու մարզային փուլերի մրցումները։
Արդյունքների ամփոփմամբ ընտրվել են լավագույնները, որոնք մասնակցելու են եզրափակիչ փուլին: Մրցաշարը բաղկացած է 15 տուրից: Օլիմպիադային մասնակցում են Երևանի, մարզերի, Արցախի 16 թիմեր.
- Երևան՝ «Էլիտա» հեղինակային միջազգային դպրոց, թիվ 11 հիմնական դպրոց, թիվ 181 հիմնական դպրոց,
- Լոռի՝ Սպիտակի թիվ 1 հիմնական դպրոց, Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոց,
- Շիրակ՝ «Ֆոտոն» վարժարան, Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց,
- Տավուշ՝ Աչաջուրի միջն. դպրոց,
- Սյունիք՝ Գորիսի թիվ 1 դպրոց,
- Արմավիր՝ Էջմիածնի թիվ 12 դպրոց,
- Արարատ՝ Մասիսի թիվ 3 հիմնական դպրոց,
- Կոտայք՝ Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց,
- Արագածոտն՝ Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոց,
- Գեղարքունիք՝ ‹‹Վարդենիք›› կրթահամալիր,
- Վայոց ձոր՝ Վայքի հիմնական դպրոց,
- Արցախ՝ Հաթերքի միջնակարգ դպրոց։