Վահան Բիչախչյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

Վահան Բիչախչյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

Սլովակիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ժիլինան» սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց «Տատրանի» հետ, խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը: Վերջինս հեռվից կատարած հարվածով բացեց հաշիվը, իսկ հետո դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Ընթացիկ առաջնությունում Վահանն անցկացրել է 12 հանդիպում, խփել է 5 գոլ ու կատարել է 6 գոլային փոխանցում:

wp-apeth