Հայաստանի առաջնությանը կմասնակցեն նաև դահուկորդներ ՌԴ-ից

Հայաստանի առաջնությանը կմասնակցեն նաև դահուկորդներ ՌԴ-ից

Հայաստանի դահուկավազքի առաջնությանը մասնակիցներ կլինեն նաև Ռուսաստանի Դաշնությունից: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:

«Հայաստանի այս տարվա առաջնությանը չպետք է մասնակցեին առաջատարները, որոնք պետք է մաս կազմեին աշխարհի գավաթի փուլին, սակայն կորոնավիրուսի պատճառով այն չեղարկվել է: Նրանք կմասնակցեն Հայաստանի առաջնությանը: Այս տարին բացառիկ է նաև, քանի որ ունենք 5 մասնակից Ռուսաստանի Դաշնությունից, որոնք այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Աշոցքի դահուկային կենտրոնում»,-ասաց Սարգսյանը: Վերջինս շեշտեց, որ այս պահի դրությամբ Հայաստանը Պեկինի Օլիմպիական խաղերում կարող է ունենալ միայն երեք մասնակից:

«Մեր նպատակն է այս առաջնությունում հասնել կազմակերպչական առավել բարձր որակի: Ռուսաստանի Դաշնության դահուկորդների մասնակցությունը ևս նոր մակարդակի վրա է բարձրացնում առաջնությունը»,-ասել է նա: Հայաստանի այս տարվա առաջնությանը կմասնակցի ավելի քան 30 դահուկորդ: Այն կմեկնարկի հունվարի 13-ին` Աշոցքում:

wp-apeth