Ռեքս Կալամյանը կգլխավորի Հայաստանի հավաքականը

Ռեքս Կալամյանը կգլխավորի Հայաստանի հավաքականը

Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչը կլինի Ռեքս Կալամյանը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: ՀԲՖ-ն ավարտել է բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված: «Դետրոյթ Փիստոնս» թիմի ներկայիս մարզիչ Ռեքս Կալամյանը շուրջ 30 տարի աշխատում է NBA-ում: Հայազգի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայի Տա-Քալի քաղաքում:

wp-apeth