Համահայկական խաղերի բացումը՝ Գյումրիում

Համահայկական խաղերի բացումը՝ Գյումրիում

Համահայկական ամառային 8-րդ խաղերի մեկնարկն այսօր տրվեց Գյումրիում: Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային ու քաղաքային իշխանությունների հետ հյուրընկալել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, կոմիտեի ներկայացուցիչներին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը Գյումրիում կազմակերպելուն առնչվող հարցեր։ Նազելի Բաղդասարյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ուրախ է հյուրընկալելու Շիրակի մարզում․ «Մեզ համար մեծ պատիվ է, որ Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման արարողությունը հաջորդ տարի տեղի կունենա Գյումրիում, դա շատ պարտավորեցնող է, վստահեցնում եմ, որ այդ իրադարձությանը մոտենում ենք մեծ պատասխանատվությամբ, որպեսզի Շիրակը և Գյումրին հավուր պատշաճի ներկայանան, թե սպորտային առումով, թե միջոցառումների կազմակերպման բարձր մակարդակով։ Բոլոր ջանքերը կգործադրվեն, որպեսզի մարզը պատրաստ լինի հյուրերին դիմավորելու»։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը մարզպետին է ներկայացրել իրենց անցած ուղին, որը մեկնարկել է 1999 թվականից։ Առաջին խաղերին մասնակցել է 23 երկիր՝ 1141 մասնակցով։Վերջին 6-րդ և 7-րդ խաղերի ընթացքում մասնակիցների թիվը հնգապատկվել է։

Իշխան Զաքարյանը նշել է, որ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի միաձայն որոշմամբ 8-րդ խաղերի բացման արարողության մայրաքաղաք է ընտրվել Գյումրին, 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ՝ ոսկի, արծաթ և բրոնզ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի քանի սպորտաձևերի մրցումները Գյումրիում կազմակերպելուն, հյուրատներում ըստ արժանվույնս մասնակիցներին և հյուրերին ընդունելուն, Արագածոտնի և Լոռու մարզերի համապատասխան սպորտդահլիճներում մրցումներն անցկացնելուն, Գյումրիում արագ հավաքովի խաղային մանեժ ունենալուն, Գյումրու օդանավակայանում չարթերային թռիչքներ իրականացնելուն առնչվող հարցեր։
Ամառային 8-րդ խաղերի եզրափակիչ հատվածն ու փակման հանդիսավոր արարողությունը նախատեսվում է անցկացնել Երևանում։

wp-apeth