Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի կազմը ԱԱ-ից առաջ

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի կազմը ԱԱ-ից առաջ

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը մարտի 23-ին կմեկնի Դյուրես քաղաք: Մարտի 25-ից կսկսեն իրենց մրցելույթները աշխարհի առաջնությունում:

Տղաների թիմի մարզիչներ Երվանդ Կիրակոսյանը, Հարություն Եղոյանը և աղջիկների  հավաքականի ղեկավար Տարոն Թովմասյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Ժորա Գրիգորյանը (61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), Նարեկ Մկրտչյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ). Գագիկ Մկրտչյանը (+102 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ)  և  Էմմա Պողոսյանը (81 կգ):

wp-apeth