Կապանի բարձր դիրքերն ապամոնտաժվում են

Կապանի բարձր դիրքերն ապամոնտաժվում են

Կապանի բարձր դիրքերն այս պահին ապամոնտաժվում են, մինչև վաղը ժամը 17։00-ը դրանք հանձնվելու են Ադրբեջանին։ Այդպիսի հրահանգ զինվորականները ստացել են ՀՀ ՊՆ-ից։ Տեղեկությունը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։ Համացանցում տարածվել են նաև ապամոնտաժման աշխատանքների լուսանկարները։

Կապանում դիրքեր են ապամոնտաժում՝ Ադրբեջանին հանձնելու համար։ Լուսանկարները՝ լրագրող Արման Սուլեյմանյանի ֆեյսբուքյան էջից.

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Սյունիքի մարզում Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղակայվելու են ռուս սահմանապահներ։

Այս պահին Կապանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում, ճանապարհ են փակել։ Ակցիայի ժամանակ լսվել են նաև կրակոցներ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth