Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ
![Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ](https://www.hingshabti.am/wp-content/uploads/2023/05/hingshabti.am-47.jpg)
Ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական բաժնից:
Ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը: Ժամը 13:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական բաժնից: