Հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՀՀ ՊՆ
![Հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՀՀ ՊՆ](https://www.hingshabti.am/wp-content/uploads/2021/12/hingshabti.am-2021-12-10T153408.975.jpg)
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- նշված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից նշել էին, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: