Շուշիի շրջանում ռուս սպա է զոհվել
Լեռնային Ղարաբաղի Շուշիի մերձակայքում զոհվել է Միջազգային հակաականային կենտրոնի ականազերծման խմբի սպա, հայտնում է РИА Новости-ին՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
«Շուշի բնակավայրի շրջանում ճանապարհի ականազերծման աշխատանքներ իրականացնելիս պայթել է ականը»,-նշել են նախարարությունից:
Պայթյունի հետեւանքով զինվորականը ստացել է ծանր վիրավորում: Նրան օպերատիվ կերպով բժշկական օգնություն է ցուցաբերվել, սակայն հոսպիտալ տեղափոխելիս նա մահացել է:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti