Անցկացվել է ուսումնական և կրակային պատրաստության գործնական պարապմունք

Անցկացվել է ուսումնական և կրակային պատրաստության գործնական պարապմունք

Անձնակազմի մասնագիտական գիտելիքները և հմտությունները զարգացնելու նպատակով դեկտեմբերի 22-ին 1-ին զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի զինծառայողների հետ անցկացվել է ուսումնական պարապմունք, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից նաև տեղեկացնում են, որ հաստիքային զենքի տիրապետման հմտությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում զինծառայողների հետ դեկտեմբերի 22-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Նշվում է, որ մինչ հրաձգության անցնելն անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Զինծառայողները գերազանց կատարել են առաջադրանքը՝ խոցելով կրակադաշտի բոլոր թիրախները։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth