Շիրակի ու ևս 9 մարզի կհատկացվի 3,640,933․5 դրամ. սուբվենցիոն ծրագրերի իրականացում

Շիրակի ու ևս 9 մարզի կհատկացվի 3,640,933․5 դրամ. սուբվենցիոն ծրագրերի իրականացում

Համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացի շրջանակում՝ գործադիրի որոշմամբ ՀՀ Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզպետարաններին կհատկացվի 3,640,933․5 ՀՀ դրամ: 2020 թ.-ին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը և այլն: Արդյունքում ՀՀ 116 համայնքների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 149 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրությունները: Կատարվել են համապատասխան աշխատանքները և ներկայացվել են աշխատանքների կատարողականները: Այդ համայնքներում արդեն իսկ իրականացվում են ծրագրերը` համայնքային բյուջեների հաշվին և ներկայումս պետբյուջեից համաֆինանսավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջացել:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այս տարի 2020 թվականի բյուջեով նախատեսված է եղել շուրջ 10 մլրդ դրամ սուբվենցիոն ծրագրերի համար: «Բայց մեր կատարած աշխատանքը 4,5 մլրդ դրամով գերազանցել է նախատեսված գումարը: Սա նաև ենթադրում է, որ եթե պետական բյուջեի հատկացումը 14,5 մլրդ դրամ է, այն պետք է կրկնապատկել, քանզի գումարի մի հատվածը համայնքների միջոցներով կամ մասնավոր անձի տրամադրած միջոցների հաշվին է: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ 2020 թվականին մենք կարողանում ենք ֆինանսավորմանը ավարտին հասցնել շուրջ 29 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր»,-ասել է նախարարը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելել է, որ չնայած կորոնավիրուսի և պատերազմական հետ կապված իրավիճակին, այս տարի 2019 թվականի համեմատ սուբվենցիոն ծրագրերի ծավալներն աճել են: «Եթե չեմ սխալվում մոտավորապես 5-6 մլրդ դրամի ավելի ծրագիր ենք իրականացրել այս տարի՝ նախորդ տարվա համեմատ: Եվ հուսով եմ, որ այս աճողական տեմպը և՛ քանակական, և՛ որակական առումով, շարունակվելու է»,-ասել է փոխվարչապետը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth