Մեկ օրում հրդեհի 7 դեպք է արձանագրվել

Մեկ օրում հրդեհի 7 դեպք է արձանագրվել

Այսօր, հունվարի 10-ին, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հրդեհի 7 դեպք է արձանագրվել, հայտնում են ծառայության լրատվական բաժնից:

Հրդեհները բռնկվել են բաց տարածքում՝ չոր խոտի այրվելու հետևանքով, որը քամու միջոցով տարածվել և ընդլայնվել էր: Սակայն, հրշեջ փրկարարների շնորհիվ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում: Տուժածներ չկան: Ժամը 14:53-ին ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է հրդեհի մասին հերթական դեպքը, որը բռնկվել է Ստեփանակերտից մոտ 12 կմ հեռավորության վրա՝ անտառային հատվածում: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քաղաքացու անզգուշության պատճառով: Հրշեջ փրկարարները կանխարգելիչ տեխնիկական միջոցներով կրակը մարել են ժամը 17:50-ին: Իսկ վնասի մակերեսը ճշտվում է:
ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին. անկախ եղանակային պայմաններից զգուշություն ցուցաբերել՝ զերծ մնալով անտառածածկ և խոտածածկ տարածքներում կրակ վառելուց, այն կարող է էկոլոգիական լուրջ աղետի պատճառ դառնալ: Պահպանեք հրդեհային անվտանգության բոլոր կանոնները»,- նշված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth