Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել են երեք բլոկ- մոդուլային ավան

Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել են երեք բլոկ- մոդուլային ավան

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետները Լեռնային Ղարաբաղում կառուցել են երեք բլոկ-մոդուլային ավաններ, որոնք տեղակայված են Ստեփանակերտում, Գետավանում և Քարաքենդում: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Այդ բլոկ-մոդուլային ավաններում արդեն տեղակայվել են խաղաղապահ զորակազմի շուրջ 400 զինծառայողներ: Ներկայում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ևս 5 բլոկ-մոդուլային ավանների կառուցման ուղղությամբ, որը նախատեսված կլինի ավելի քան 540 մարդու համար:

Խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմի ֆիզիկական պատրաստության և հանգստի պարապմունքներն ապահովելու նպատակով ստեղծվել են զինծառայողների կեցության և կենցաղի հարմարավետ, ժամանակակից պայմաններ:

Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք համալրված են կենսապահովման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ջեռուցում, սանհանգույց, ջրամատակարարում, ջրահեռացում): Կա նաև կահույք (մահճակալներ, զգեստապահարաններ, խոհանոցային պարագաներ, սեղաններ, աթոռներ, լոգարան), ինչպես նա կենցաղային տեխնիկա (էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա):

Յուրաքանչյուր ավանի տարածքում կան արհեստական ծածկույթով մարզադահլիճ, բաղնիք, բուժկետ, չորանոց, համազգեստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, մառան, ճաշարան, ինչպես նաև մթերային պահեստ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth