1 օրում 12 ՃՏՊ. 15 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

1 օրում 12 ՃՏՊ. 15 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից:

Մարտի 4-ին, ժամը 00.40-ին, Երևանի Պարոնյան և Ձորափի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 22.45-ին, Երևանի Կիևյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 4-ին, ժամը 00.05-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿամԱԶ» բեռնատարին. «Օպելի» 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 16.20-ին, Երևանի Հասրաթյան փողոցում իրար են բախվել «Կիա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ . «Օպելի» 25-ամյա ուղևորը մարտի 4-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 4-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Մարքսի փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 24-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 5-ին, ժամը 01.05-ի սահմաններում, Արարատ-Գոռավան ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վազանց կատարելիս բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Մերսեդես Բենցը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. «Մերսեդես Բենցի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 4-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 2-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի. «Միցուբիշի Պաջեռոյի» 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 4-ին, ժամը 21.25-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարակույտին. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth