80 տոննա բեռով տասնմեկերորդ շարասյունն են ուղեկցել Քարվաճառի շրջան

80 տոննա բեռով տասնմեկերորդ շարասյունն են ուղեկցել Քարվաճառի շրջան

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել ապրանքների տարանցումը այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել 2020 թվականի նոյեմբերին:

Հումանիտար արձագանքման կենտրոնի ռուսական տասնմեկերորդ շարասյունը, որը բաղկացած է եղել 15 ԿամԱԶ մակնիշի ռազմական և ուղեկցող մեքենաներից, անցել է Ստեփանակերտ-Մատաղիս-Քարվաճառ երթուղով և առաքել շուրջ 80 տոննա բեռ՝ սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էներգիայի և ջրի մատակարարման համակարգերը վերականգնելու համար: Տեղափոխվել են էլեկտրական սարքավորումներ, շինանյութեր և կոնստրուկցիաներ:

Ռուս խաղաղապահների օգնությամբ 11 ավտոշարասյան միջոցով ընդհանուր առմամբ տեղափոխվել է ավելի քան 1600 տոննա հումանիտար բեռ:

Ըստ ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության՝ ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ պայմանագրի կետերի հիման վրա:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth