170 տոննա բեռով շարասյունն ուղեկցել են Քարվաճառի շրջան

170 տոննա բեռով շարասյունն ուղեկցել են Քարվաճառի շրջան

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել ապրանքների տարանցումը այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել 2020 թվականի նոյեմբերին:

Ռուս խաղաղապահներն ապահովել են 170 տոննա հումանիտար բեռի տեղափոխումը Մատաղիս-Վանք-Քարվաճառ երթուղով:

Ըստ ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության՝ ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ պայմանագրի կետերի հիման վրա:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth