Անցած մեկ օրում ռուս սակրավորները ականազերծել են մոտ 12 հա տարածք

Անցած մեկ օրում ռուս սակրավորները ականազերծել են մոտ 12 հա տարածք

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ռուս սակրավորները շարունակում են տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, մասնավորապես Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, տների ու դրանից հարակից տարածքներում:

Անցած մեկ օրում ականազերծվել է մոտ 12 հա տարածք, 130 շինություն: Հայտանբերվել և վնասազերծվել է 172 պայթունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է 150 հա-ից ավելի տարածք, մոտ 32 կմ ճանապարհ: Հայտնաբերվել է ու վնասազերծվել 4760 պայթունավտանգ առարկա:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth