Անցած յոթ օրում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից» հայտնում են, որ 2021 թվականի մարտի 11-17-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երեք երկրաշարժ

  • Մարտի 11-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 17 կմ արեւելք՝ 5-6 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 12-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 12 կմ հյուսիս-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, եւ Թուրքիայում՝ Իգդիր քաղաքից 35 կմ հարավ-արեւմուտք։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ: Մարտի 13-ին եւ 14-ին 6,0 մագնիտուդով ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել համապատասխանաբար Կերմադեկ եւ Հարավային Սանդվիչյան կղզեխմբերի տարածքներում: Մարտի 16-ին Ռուսաստանի Դաշնության Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքից 352 կմ դեպի հյուսիս-արեւելք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,6 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth