Ինչպե՞ս խուսափել Covid-19-ի մասին կեղծ լուրերից

Ինչպե՞ս խուսափել Covid-19-ի մասին կեղծ լուրերից

Մեծ Բրիտանիայի պառլամենտը հասարակությանը խնդրում է կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկատվություն տարածողների մասին տեկություն տրամադրել: Կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկություններ են տարածվում ֆեյսբուքյան տարբեր խմբերում, ինչպես նաև տաբեր հավելվածների միջոցով ինչպիսին օրինակ WhatsApp-ն է: Բազամաթիվ փորձագետներ հորդորում են հանրությանը «տեղեկատվական հիգենիա» պահպանել և չհավատալ կեղծ լուրերին: Ի՞նչ անել, որպեսզի համացանցում կեղծ տեղեկատվություն չտարածվի: BBC-ն փորձել է պատասխանել հարցին:

Մի պահ մտածեք

Մենք բոլորս ցանկանում ենք, որ մեր ընտանիքի անդամներն ու ընկերներն իրազեկ լինեն: Երբ մենք թարմ լուրեր ենք ստանում WhatsApp-ի,  Facebook-ի, կամ Twitter-ի միջոցով, երբեմն կիսվում ենք կամ ուղարկում ենք մեր ընկերներին: Փորձագետները նշում են՝ մի բան որ մենք կարող ենք անել համացանցում կեղծ տեղեկատվություն չտարածելու համար՝ մինչև դա անելը մեկ ակնթարթ պետք է պարզապես մտածել: Եթե որևէ տեղեկատվության հետ կապված կասկածներ կան, պետք է այն ստուգել և նոր անցնել առաջ:

Ստուգեք աղբյուրը

Որևէ բան տարածելուց առաջ պետք է ինքներս մեզ հարց տանք, թե որն է այդ տեղեկատվության տարածման աղբյուրը: Կորոնավիրուսի մասին բազմաթիվ տեղեկություններ է տարածվում, մասնավորոպաես բուժման կամ կանխարգելման մասին: Շատերը ցավոք հավատում են այդ կեղծ տեղեկատվությանը:

«Կորոնավիրուսի մասին պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է հետևել՝ ԱՀԿ-ի, NHS-ի, Center for Disease Control and Prevention-ի էջերին»,-նշել է Full Fact-ի փաստահավաք խմբի անդամներից Քլեր Միլնը:

Իրականում փորձագետները անսխալական չեն, բայց ավելի հավաստի տեղեկություններ են մեզ տրամադրում, քան մեր մոտ կամ հեռավոր ազգականներն ու բարեկամները:

Կարո՞ղ է կեղծ լինել

Արտաքինը կարող է խաբուսիկ լինել: Շատ հնարավոր է, որ պաշտոնական տեղեկությունները կարող են փոփոխության ենթարկվել և հասարակությանը խեղաթյուրված կերպով ներկայացվել: Սքրինշոթի միջոցով կարելի է տեղեկատվությունը փոփոխությունների ենթարկել և այն որպես պաշտոնական լուր ներկայացնել: Ստուգեք բոլոր հղումները և կայքերը, որտեղից տեղեկություն եք ստանում: Եթե որևէ գրառում կամ տեսանյութ բավականին գրավիչ է թվում, հավանաբար այն կեղծ է:

Ըստ Քլեր Միլնի՝ եթե որևէ լուրի վերնագիրն ամբողջությամբ մեծատառերով է գրված կամ տարբեր տառատեսակներով՝ այն հանրությանը մոլորեցնելու նպատակ է հետապնդում:

Եթե կասկածներ ունեք որ տեղեկությունը սխալ է, մի՛ տարածեք այն

Հենց այնպես մի՛ տարածեք որոշ բաներ համացանցում: Այսպես ավելի շատ վնաս եք տալիս, քան՝ օգուտ: Երբեմն մենք տարբեր փորձագետների և բժիշկների կարծիքներ են համացնացում տարածում: Սա նորմալ է, բայց երբեմն մեր մեջ կասկածներ կարող են առաջանան տեղեկատվության հետ կապված: Եթե կիսվում եք որևէ նկարով կամ գրառումով, մի մոռացեք, որ այն կարող է հետագայում հերքվել:

Ստուգեք յուրաքանչյուր փաստը

WhatsApp-ում ձայնային նամակ է շրջանառվում, որտեղ ինչ-որ մեկը բավականին երկար տևողությամբ խոսում է, որ իր գործընկերոջ ընկերը աշխատում է հիվանդանոցում և ըստ այդմ կորոնավիրուսի մասին տեղեկատվություն է տարածում: Հազարավոր մարդիկ այս ձայանյին նամակը ուղարկել են BBC-ին: Նշված ձայնային նամակը ճիշտ և սխալ տեղեկատվության համադրում է: Երբեմն, երբ տեղեկատվությունը տևական ժամանակ է տարածվում, մարդիկ սկսում են հավատալ դրան, հատկապես այն դեպքում, երբ այդ տեղեկատվության մեջ մի ճիշտ բան, առնվազն, ներկայացված է: Օրինակ՝ երբ մարդը լվանում է ձեռքերը, պաշտպանվում է կորոնավիրուսից, իսկ տեղեկատվության մնացած հատվածը կարող է չհամապատասխանել իրականությանը:

Զուշացեք հուզական գրառումներից

Որոշ բաներ կարող են մեզ նյարդայնացնել, ուրախություն պարգևել, վախեցնել և տարբեր զգացողություններ առաջացնել և իհարկե այս ամենը կարող է վարակիչ լինել:

«Վախը կարող է կեղծ տեղեկատվության տարածման խթան հանդիսանալ»,-նշել է Քլեր Ուորդլին First Draf-ից:

Բազմաթիվ հրատապ կոչեր և լուրեր կարող են անհանգստության պատճառ հանդիսանալ: Զգույշ եղեք: Մարդիկ այս ճգնաժամային իրավիճակում ցանկանում են օգնել իրենց հարազատներին և մտերիմ մարդկանց, երբ նրանք տեսնում են հետևյալ վերնագրերով լուրեր՝ «Կորոնավիրուսից պաշտպանվելու խորհուրդներ», «Օգտագործեք այս դեղամիջոցը» և այլն, անմիջապես կիսվում են՝ մտածելով, որ դրանք կարող են օգտակար լինել իրենց հարազատների համար:

Մտածեք կողմնակալության մասին

Երբ ինչ-որ նյութով եք համացանցում կիսվում, դուք դա անում եք այն պատճառով, որ այն ճիշտ տեղեկատվությու՞ն է, թե՞ պարզապես համաձայն եք դրա հետ: «Դեմոս» հետազոտական կենտրոնի  սոցիալական մեդիայի վերլուծության հետազոտական խմբի ղեկավար Կարլ Միլլերը ասում է, որ կիսվեք այն գրառումներով, որոնք կամրապնդեն մեր համոզմունքները: Երբեմն նյարդայնանալու փոխարենք մենք պետք է համացանցում պարզապես կեղծ տեղեկատվություն չտարածենք:

wp-apeth