10 մեդալ անցնող, 37 մեդալ անցած 30 տարում. Շիրակցի բռնցքամարտիկների նվաճումները

10 մեդալ անցնող, 37 մեդալ անցած 30 տարում. Շիրակցի բռնցքամարտիկների նվաճումները

Շիրակի մարզը ներկայացնող բռնցքամարտիկներից ութն ընթացիկ տարում կարողացել են մեդալներ նվաճել միջազգային ամենահեղինակավոր ստուգատեսներում (օլիմպիական խաղեր, Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ, միջազգային առաջնություններ): Ընդհանուր հաշվով նվաճել են 10 մեդալ՝ 2 ոսկի, 3 արծաթ եւ 5 բրոնզ: Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնություններին, ապա շիրակցի բռնցքամարտիկները (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ, դեռահասներ) ընդհանուր հաշվով նվաճել են 39 մեդալ՝ 12 ոսկի, 12 արծաթ, 15 բրոնզ:

  • Միջազգային ասպարեզ (2021 թվական)

Մեծահասակների պայքարում մեդալակիրներ դարձան Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Հովհաննես Բաչկովն ու Դավիթ Չալոյանը (մարզիչներ՝ Ռուդիկ Մկրտչյան, Կարեն Ղազարյան): Վերջինս առաջին փորձից դարձավ Աշխարհի փոխչեմպիոն, մինչդեռ Բաչկովն իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Գյումրեցի մարզիկը մինչ այդ հասցրել էր աչքի ընկնել Օլիմպիական խաղերում՝ դառնալով Տոկիոյի խաղերի երրորդ մրցանակակիր: Դավիթ Չալոյանն իր հերթին բրոնզ էր հասցրել նվաճել բանակայինների Աշխարհի առաջնությունում:

Բռնցքամարտիկներից ոսկե մեդալ են նվաճել Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Հենրիկ Ճղրիկյանն (մարզիչներ՝ Ռուդիկ Մկրտչյան, Կարեն Ղազարյան) ու Գյումրու համայնքապետարանի բռնցքամարտի մարզադպրոցի սան Սպարտակ Նահապետյանը (մարզիչ՝ Արմեն Բաղդասարյան): Վերջինս հավասարը չի ունեցել մինչեւ 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, իսկ Հենրիկը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Գյումրու համայնքապետարանի բռնցքամարտի մարզադպրոցի մեկ այլ սան՝ Լյովա Կիրակոսյանը (մարզիչ՝ Գառնիկ Պողոսյան), մինչեւ 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ:

Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել բռնցքամարտիկ, «Հայաստան» ՄՀԿ Գյումրու բռնցքամարտի մարզադպրոցի սան Համբարձում Հակոբյանը (մարզիչ՝ Արտավազդ Գևորգյան):

Արթիկի մարզահամալիրի սան Հարություն Խաչատրյանն (մարզիչ՝ Ռուբեն Առաքելյան) ու Ազատանի «Սեւան» ԳՄՀԿ մարզադպրոցի սան Արշակ Բաբլումյանը (մարզիչ՝ Հովհաննես Մկրտչյան) համապատասխանաբար արծաթ ու բրոնզ են նվաճել ԱՊՀ երկրների առաջին միջազգային խաղերում:

  • Հայաստանի առաջնություններ (2021 թվական)

Մեծահասակաների Հայաստանի առաջնությունում շիրակցի բռնցքամարտիկներն ընդհանուր հաշվով նվաճել են 10 մեդալ՝ 4 ոսկի, 3 արծաթ, 3 բրոնզ: Հայաստանի երիտասարդական առաջնությունում ընդհանուր հաշվով նվաճել են 8 մեդալ՝ 3 ոսկի, 1 արծաթ, 4 բրոնզ: Պատանիների պայքարում նվաճել են 14 մեդալ՝ 3 ոսկի, 6 արծաթ, 5 բրոնզ, դեռահասների պայքարում՝ 7 մեդալ՝ 2 ոսկի, 2 արծաթ, 3 բրոնզ:

wp-apeth