Հաստատվել է կորոնավիրուսի 558 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 558 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 558 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 339 578-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 7631 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել: դեկտեմբերի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1450 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 24 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9081-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 716 է, ընդհանուր առողջացածներինը՝ 318 481, փաստացի բուժվողներինը՝ 12 016: Մեկ օրում արվել է 9013 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 382 972 թեստավորում:

wp-apeth