Հաստատվել է կորոնավիրուսի 419 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 419 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 419 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 340396 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2396894 վերջին մեկ օրում` 7438 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 11405 պացիենտ. Մեկ օրում նվազել է 571-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 320439 անձ` վերջին մեկ օրում 963 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 7669 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1454 է:

wp-apeth