Հաստատվել է կորոնավիրուսի 85 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 85 նոր դեպք

Նոյեմբերի 24-ին կատարվել է 322 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 129 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 73-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22169 քաղաքացու հետազոտություն, որից 3721-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արձանագրվել է 3 մահվան դեպք։ 73-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:

65-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն:

88-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն:

wp-apeth