Արցախի Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում 9 հայ զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊԲ

Արցախի Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում 9 հայ զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊԲ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են։ Ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth