Ջաբրայիլի դիրքերում հայ զինծառայողների աճյուններ են հայտնաբերվել

Ջաբրայիլի դիրքերում հայ զինծառայողների աճյուններ են հայտնաբերվել

Մարտական գործողությունների Ջաբրայիլի հատվածում իրականացված  որոնողական  աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Զինծառայողների աճյունները հայտնաբերվել են Ջաբրայիլի մարտական դիրքերում: Առայսօր որոնողական աշխատանքների շնորհիվ մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել և դուրս է բերվել ընդհանուր առմամբ 1197 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուն: Պայմանավորված ռուս խաղաղապահների հերթափոխով՝ շաբաթ և կիրակի օրերին որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն երկուշաբթի օրվանից»,-մանրամասնել է Թադևոսյանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth