ՀՀ-ն կրճատել է իր խաղաղապահների թիվը Աֆղանստանում 52%-ով, Կոսովոյում՝ 95%-ով

ՀՀ-ն կրճատել է իր խաղաղապահների թիվը Աֆղանստանում 52%-ով, Կոսովոյում՝ 95%-ով

Հայաստանի բանակի խաղաղապահները շարունակելու են իրենց առաքելությունը Սիրիայում։ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դա բացատրել է այնտեղ եղած հայկական համայնքով և երկրում ահաբեկչության առկայությամբ։ Հերթական ռոտացիան իրականացվելու է փետրվարի վերջ։

Նա «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում նշել է, որ Արցախում ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանը զգալի կրճատել է Աֆղանստանում (121-ից մինչև 58-ը) և Կոսովոյում (40-ից մինչև 2-ը) իր խաղաղապահ կոնտինգենտը։

Հայ խաղաղապահները ծառայություն են իրականացնում Աֆղանստանում, Լիբանանում, Մալիում և Կոսովոյում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth