Փոխնախարարները հրաժարական են տվել

Փոխնախարարները հրաժարական են տվել

ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ: Այս մասին հայտնեlլ են  ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Դեռ օրեր առաջ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել:

wp-apeth