Երկրաշարժ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք

Երկրաշարժ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 12:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Զույգաղբյուր, Աշոցք և Բավրա գյուղերում, Լոռու մարզի` Տաշիր, Ալավերդի քաղաքներում և Թումանյան համայնքում` 3 բալ ուժգնությամբ:

wp-apeth