Ադրբեջանից Հայաստան է վերադարձել հինգ գերի

Ադրբեջանից Հայաստան է վերադարձել հինգ գերի

Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է վերադարձվել ՀՀ հինգ քաղաքացի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», գերիների վերադարձը ՀՀ տեղի է ունեցել Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, ՌԴ խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ։

Վերադարձված քաղաքացիներն են՝ Ամբարդանյան Մելս Կարապետի, Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի, Մանուկյան Ժորա Վանոյի, Մանուկյան Հովսեփ Ռոբերտի, Սողոմոնյան Սեդրակ Սամվելի։

wp-apeth