Բեռնատարը կախվել էր դեպի ձորը
Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված Մարտի 7-ին, ժամը 14:20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իշխանասար գյուղի խաչմերուկի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը, հայտնում են Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Մ․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և կախվել դեպի ձորը (մոտ 5 մ)․ տուժածներ չկան, ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: