ՀՀ ՊՆ-ն՝ սահմանին իրավիճակի և վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին

ՀՀ ՊՆ-ն՝ սահմանին իրավիճակի և վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

  • Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
  • Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի:
  • Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի փոփոխություն այս պահի դրությամբ չկա (6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր):
  • Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

wp-apeth