Մեքենան դուրս են բերել Չիչխան գետից

Մեքենան դուրս են բերել Չիչխան գետից

Ապրիլի 13-ին, ժամը 14:21-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան արգելափակվել է Թռչկանի ջրվեժի մոտակայքում՝ Չիչխան գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Գ.,) դուրս են բերել գետից, իսկ վարորդին և երկու ուղևորներին տեղափոխել Վարդաղբյուր գյուղ:

wp-apeth