Ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ

Ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ

Ապրիլի 21-ին, ժամը 10։58-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 24-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Այս մասին հայտնում են, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:

wp-apeth