Բաքուն սկսել է օգտագործել Հայաստանի տարածքը դեպի Նախիջեւան չվերթների համար

Բաքուն սկսել է օգտագործել Հայաստանի տարածքը դեպի Նախիջեւան չվերթների համար

Հոկտեմբերի 6-ից Ադրբեջանի ավիաուղիները սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաաքվից Նախիջեւան ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար, Հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ադրբեջանական AZAL ավիափոխադրողի չորեքշաբթի օրվա հաղորդագրությանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դա «ցույց է տալիս Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը` ապաարգելափակելու տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում, ինչը համապատասխանում է սահմանամերձ բոլոր երկրների շահերին»:

Հայտարարության մեջ նշվում է, որ «այսուհետ AZAL-ն այս չվերթն իրականացնելիս կարող է օգտագործել առկա բոլոր օդային միջանցքները, այդ թվում` Հայաստանի եւ Իրանի տարածքներով անցնողները»:

wp-apeth