Պայթյուն Գյումրիում. 18-ամյա պատանին կրծքավանդակի ծանր վնասվածք է ստացել
Գյումրիում տեղակայված ՀՀ ռազմաօդային ուժերի հատուկ մասնագիտացված բազայի պարսպի դրսի հատվածում նոյեմբերի 16-ին, ժամը 14:00-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը» Գյումրիի շտապօգնության կայանն ահազանգը ստանալուն պես մեկնել է դեպքի վայր և տեղում հայտնաբերել 2003 թվականին ծնված Տ. ՈՒ.-ին կրծքավանդակի ծանր վնասվածքով: Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը: Տուժածը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: