Շիրակի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Նրանք Գյումրու Սայաթ-Նովայի փողոցում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել 28-ամյա, 35-ամյա և 40-ամյա երեք գյումրեցիների։ Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել են մարիխուանայի զանգվածով փաթեթ, նույն զանգվածով ապակյա սրվակներ ու կանեփի սերմեր, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Նշվում է, որ ապօրինի թմրաշրջանառության հաջորդ դեպքը Շիրակի պարեկները բացահայտել են ապրիլի 11-ին։ Նրանք Նավոյան փողոցում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել 37-ամյա մի տղամարդու։ Մեքենայի սրահում մարիխուանայի նմանվող զանգված կար։ Ձերբակալվածները ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։