Մերկասառույց և դժվարանցանելի ճանապարհներ Արցախում

Մերկասառույց և դժվարանցանելի ճանապարհներ Արցախում

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ներպետական բոլոր ճանապարհներին առկա է մերկասառույց: Միջշրջանային ճանապարհահատվածները դժվարանցանելի են: Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ պարտադիր ձմեռային անվադողերով:

Արցախը Հայաստանին կապող՝ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու որոշ հատվածներում առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և բարձրադիր գոտիներում մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth