Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Սերբիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ 6-2 հաշվով հաղթանակ տանելով Շվեդիայի ներկայացուցչի նկատմամբ։

Նշենք՝ մարզադահլիճում մեր ըմբիշին սատարել են նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և հավաքականի անդամները: Աշխարհի առաջնությունում հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 11-1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում Խաչատրյանը 7-6 հաշվով հաղթել էր ուկրաինացի Անդրեյ Կուլիկին, իսկ կիսաեզրափակչում 9-0 հաշվով պարտություն էր կրել գերմանացի Իդրիս Իբաևից։ Այս տարի՝ ավելի վաղ, Խաչատրյանը նաև նվաճել էր երիտասարդական ԵԱ-ի (67 կգ) և ԱԱ-ի (72 կգ) բրոնզե մեդալները:

Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականն աշխարհի առաջնությունում նվաճել է 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Ավելի վաղ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանն արծաթե մեդալ էր նվաճել՝ եզրափակչում 1։2 հաշվով զիջելով իրանցի Ամին Միրզազադեին, իսկ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն էլ դարձել  էր բրոնզե մեդալակիր՝ ընդամենը 54 վայրկյանում 9-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Մոլդովայի ներկայացուցիչ Կորնելիու Ռուսուի նկատմամբ։ Թիմային հաշվարկով Հայաստանը 7-րդն է 44 երկրների շարքում:

Սերբիայում ընթացող աշխարհի առաջնությունում նոյեմբերի 5-7-ը պայքարի դուրս կգան ազատոճային ըմբիշները։ Հայաստանը կներկայանա 8 ըմբիշով՝ Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Հրաչյա Մարգարյան (65 կգ), Վազգեն Թևանյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մհեր Մարկոսյան (86 կգ), Մարտին Սիմոնյան (125 կգ):

wp-apeth