Հայտնի է Հայաստանի կազմը, որը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հայտնի է Հայաստանի կազմը, որը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմը, որով ընտրանին կմասնակցի Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, հայտնի է: «Արմենպրեսի» հաղորդմամբ` Օլիմպավանում ուսումնամարզական հավաքի ավարտից մի քանի օր շուտ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտարարեց այն կազմը, որով թիմը կմասնակցի առաջնությանը: Հավաքականի կազմում ընդգրկվել են` Գայանե Տեր-Բարսեղյան (48 կգ), Արևիկ Դոխոյան (52 կգ), Էլիտա Քոչարյան (60 կգ), Սեյրան Եղիկյան (48 կգ), Հենրիկ Սահակյան (52 կգ), Էրիկ Թոխյան (54  կգ), Ռուսլան Ասլիկյան (57 կգ), Արթուր Սահակյան (60 կգ), Արթուր Շահբազյան (63,5 կգ), Հարություն Հակոբկոխյան (67 կգ), Նարեկ Զաքարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Գոռ Ներսիսյան (80 կգ), Հենրիկ Ճղիկյան (86 կգ), գերծանր քաշ` Հովհաննես Փափազյան:

Աղամալյանն իր խոսքում առանձնակի շնորհակալություն հայտնեց այն բռնցքամարտիկներին, որոնք չեն ընդգրկվել հավաքականում: Հայաստանի ընտրանին Խորվաթիա կմեկնի մարտի 11-ին:

wp-apeth